Վրաստանը փորձում է իր տարածքային խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել
Տարածաշրջան
Վրաստանն ամեն ինչ անում է երկրի տարածքային ամբողջականությանն առնչվող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու համար. այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր բոլոր ջանքերն ու ներդրումները` ուղղված տարածքային ամբողջականության վերականգնմանը, խաղաղ կլինեն: Անհրաժեշտություն էլ չկա հիշեցնելու, որ ժողովրդավարական պետությունների մշտական օժանդակությունը մեր բոլոր ջանքերի կարևոր մասն է, և չնայած այն բանի, որ երկրի 20%-ը գրավված է և սահմանի ուղղությամբ ձգվող փշալարերը հումանիտար ճգնաժամ են առաջացնում, Վրաստանի և Ռուսաստանի միջև սկսված երկխոսությունն արդեն տվել է որոշ արդյունքներ»,-հայտարարել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան