Սոչիի օլիմպիական խաղերի ընթացքում կպահպանվի հայ-ադրբեջանական հրադադարը. Ջեյմս Ուորլիք
Տարածաշրջան
Սոչիում մեկնարկող Ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերը հանձն են առել պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման հանձնառությունն Օլիմպիական խաղերի ժամանակ»,-գրել է ԱՄՆ համանախագահը:
Ուորլիքը նաև նշել է, որ ՀՀ նախագահն ընդգծել է խաղաղության հասնելու ճանապարհին երկխոսության շարունակման պատրաստակամությունը:
«Շատ հաջող բանակցություններ են եղել Երևանում»,-գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան մեկնարկել էր Բաքու այցելությամբ: Փետրվարի 5-ին համանախագահները ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան