Անջեյ Կասպրչիկը ԵԱՀԿ դիտարկմանը կմասնակցի ԼՂՀ բանակի դիրքերից
Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն' ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կիրականացնի Հադրութի ուղղությամբ' Հորադիզ բնակավայրի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳ նախարարությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Խրիստո Խրիստովը:
Հակառակ կողմում մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնական Իրժի Աբերլեն և անձնական օգնական Ուիլյամ Պրայորը: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան