Արցախում զգացել են Բաքվի երկրաշարժի ցնցումները
Տարածաշրջան
Ադրբեջանում փետրվարի 10-ին' ժամը 16:00-ին, գրանցվել է երկրաշարժ: Ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի' Էպիկենտրոնը Բաքվից 88 կմ հեռավորության վրա է, հիպոկենտրոնը 64 կմ խորության տակ, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.4 մագնիտուդ ըստ Ռիխտերի սանդղակի (7-8 բալ): Երկրաշարժի ցնցումները զգացել են նաև Արցախում, մասնավորապես Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի բնակչուհի Մարիա Լալայանն ասաց, որ առաստաղն է շարժվել, սենյակի կահույքը օրորվել, իսկ աթոռն ընկել է: Լալայանի փոխանցմամբ' ցնցումը զգացել են նաև Ստեփանակերտի գինու գործարանում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան