Թուրքիայի սահմանն ապօրինի հատած 7 ադրբեջանցի ձերբակալվել է
Տարածաշրջան
Թուրքիայի իրավապահ մարմիններն Իգդիրում ապօրինի ճանապարհով Թուրքիա անցնողների դեմ գործողությունների արդյունքում ձերբակալել են Ադրբեջանի 7 քաղաքացու: Այս մասին հայտնում է թուրքական Haberler.com լրատվական կայքը:
Թուրքիայի սահմանային հաշվառման տվյալներով' 2011 թ. այդ երկիր է մեկնել Ադրբեջանի 578685 քաղաքացի և վերադարձել` 565484-ը: Այսինքն` միայն 2011 թ. Թուրքիայում հաստատվել է Ադրբեջանի 13201 քաղաքացի: Ռուսաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանային հաշվառման տվյալներով' 2011 թ. Ադրբեջանից այդ երկրներում հաստատվել են 40719 քաղաքացիներ: Դրանով հանդերձ ադրբեջանցիների լուրջ արտագաղթ է տեղի ունենում դեպի Ուկրաինա, Ղազախստան, Եվրամիության երկրներ և ԱՄՆ:
Եթե նկատի առնվի, որ պաշտոնական տվյալները միշտ չէ, որ անդրադարձնում են իրական պատկերի անգամ փոքր մասը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանից տարեկան արտագաղթել են ոչ թե 40 հազար, այլ շատ ավելի քաղաքացիներ:
Ադրբեջանի «ԱԴԱՄ» սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված համազգային հարցման տվյալների համաձայն' հանրապետության բնակչության 62 տոկոսը ցանկանում է ընդմիշտ կամ ժամանակավորապես հեռանալ երկրից:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան