ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' ԵԱՀԿ-ն ապրիլի 15-ին մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական սահմանին: Մշտադիտարկումը տեղի կունենա Թովուզի շրջանում:
Հայկական կողմում մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն:
Հակառակ կողմում մոնիթորինգին կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան