Փոխհրաձգություն` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 4 զոհ
Տարածաշրջան
Բիլյասուվար քաղաքի Խորուզլու գյուղի հետ Իրանի Արդեբիլի նահանգի միջև ադրբեջանա-իրանական սահմանին ապրիլի 21-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում 4 մարդ զոհվել է: Այս մասին հայտնում է իրանական OyanNews լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության` անհայտ անձինք գրոհել են իրանական սահմանային պահակակետի վրա: Ծագած փոխհրաձգության ընթացքում զոհվել են Իրանի քաղաքացիներ' մեկ ոստիկան, մեկ զինվոր և երկու քաղաքացիական անձ: Ներկայումս միջադեպի վայրում աշխատում են իրանական հատուկ ծառայությունները: Միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չկան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան