ԵԱՀԿ նախագահը Բաքվում կքննարկի ԼՂ հիմնահարցը
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի' Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում քննարկման հիմնական թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Պասկալ Օբիշերը: Պաշտոնական այցի ընթացքում, որը կմեկնարկի հունիսի 3-ին, Բուրկհալտերը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, վարչապետի ու այլ պաշտոնատար անձանց հետ:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումից զատ կողմերը կխոսեն նաև Շվեյցարիայի ու Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանում ու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան