Կարս-Ախալքալաք երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2014 թվականի վերջին
Տարածաշրջան
Կարս-Ախալքալաք երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2014 թվականի վերջին: Այդ մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Կան երկաթգծի հատվածներ, որտեղ 80 տոկոսով ավարտված են շինարարական աշխատանքները: Ախալքալաքում կայարանի կառուցումը սկզբնական փուլում է: Մինչև 2015 թվականի վերջը նախագիծն ամբողջությամբ ավարտված կլինի, բայց Կարս-Ախալքալաք հատվածում թեստային գնացքը կսկսի երթևեկել շատ ավելի շուտ՝ ենթադրաբար ընթացիկ տարվա վերջից»,- ասել է նախարարը:
Ըստ նրա տեղեկատվության՝ երկաթուղու մնացած մասում գնացքը կսկսի երթևեկել արդեն 2015 թվականի երկրորդ կեսից: «Պարզապես կայարանի կառուցման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր»,- պարզաբանել է Կվիրիկաշվիլին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ