ԵԱՀԿ նախագահը կայցելի նաև Հայաստան
Տարածաշրջան
Շվեյցարիայի նախագահ և ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուլկհալտերի այցը Հարավային Կովկաս կսկսվի հուլիսի 1-ից: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի ընթացքում Դիդյե Բուլկհալտերը կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան:
Նախատեսված է այցի շրջանակներում հանդիպումներ բարձրաստիճան պաշտանյաների հետ, ինչպես նաև կքննարկվի իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան