Մամեդյարովն ու Դավութօղլուն Բաքվում քննարկել են ԼՂ հիմնահարցը
Տարածաշրջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաքվում առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը, շոշափված հարցերի թվում է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովի և Դավութօղլուի հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը կայացել է Ադրբեջան-Թուրքիա- Թուրքմենստան եռակողմ հանդիպման շրջանակներում: Դրան հաջորդել է հանդիպումը երեք արտգործնախարարների մասնակցությամբ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան