Ալիևը մեկնում է Թուրքիա
Տարածաշրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 4-ին կմեկնի Թուրքիա` մասնակցելու Բոդրում քաղաքում անցկացվելիք Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթնաժողովին: Երկօրյա այցի շրջանակում Ալիևը ծրագրում է առանձին հանդիպում ունենալ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այս մասին հայտնում է azvizion.az լրատվական կայքը:
Թուրքալեզու պետությունների հավաքին մասնակցելու են նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները:
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովն անցկացվել էր 2013 թ., Ադրբեջանի Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ