Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ Առավոտ Փաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել է Այսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրով Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) 

«Ղազախստանի նախագահը թույլ է տվել, մեղմ ասած, երկու էական անճշտություն»

Տարածաշրջան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանն անդրադարձել է մայիսի 29-ին Աստանայում, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հիմնարար փաստաթղթերի ստորագրման ժամանակ, Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, ով ասել է հետևյալը. «Մենք ստացել ենք Ադրբեջանի նախագահի նամակը, որ Հայաստանը ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն) անդամակցել է վերապահումով, [հետևաբար ԵԱՏՄ] դրույթները պիտի տարածվեն Հայաստանի տարածքի վրա՝ նրա միջազգային սահմաննեի շրջանակում, ճանաչված ՄԱԿ-ի կողմից, ինչպես ԱՀԿ դեպքում: Սա քննարկման համար: («Мы получили письмо президента Азербайджана, что в ВТО Армения вступила с оговоркой, что положения должны распространяться на территорию Армении в рамках ее международных границ, признанных ООН, как в ВТО. Это для обсуждения», — сказал президент Казахстана, передает РИА Новости.)

Այս մի քանի տողի մեջ Ղազախստանի նախագահը թույլ է տվել, մեղմ ասած, երկու էական անճշտություն, որոնք ամբողջովին հիմնազուրկ են դարձնում նրա ասածը:

Առաջինը «ՄԱԿ-ի կողմից ճանաչված միջազգային սահմանների» մասին է:

Նման պնդում անելու համար առնվազն անհրաժեշտ է վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրության այն հոդվածը, որով նախատեսված է նման դրույթ: Դա չի արվում, որովհետև նման բան բնավ չկա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Երբ անհատը կամ պետությունն անդամակցում են որևէ կազմակերպության, նրանք ստանձնում են միայն տվյալ կազմակերպության հիմնադիր փաստաթղթ/եր/ում ամրագրված պարտավորություններն ու իրավունքները: Հարցի համառոտ քննությունը ցույց է տալիս, որ անդամակցությունը ՄԱԿ-ին չունի ընդհանրապես ճանաչման, ուր մնաց՝ սահմանների ճանաչման որևէ գործառույթ և իրավական հետևանք: Անդամակցումը ՄԱԿ-ին, կամ իրավական տեսանկյունից ավելի գրագետ՝ ՄԱԿ-ում ներկայացված լինելը, և պետության կամ կառավարության ճանաչումը, էլ չեմ խոսում սահմանների ճանաչումը տարբեր գործողություններ են՝ իրարից էապես տարբեր իրավական հիմքերով և հետևանքներով:

Խոսքերս հաստատելու համար վկայակոչեմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը: Դեռևս 1950թ. մարտի 8-ին ՄԱԿ-ի այդ ժամանակվա Գլխավոր քարտուղարը՝ Թրիգվի Լիին (Trygve Lie) պաշտոնական նամակով և առդիր 5-էջանոց հուշագրով անդրադարձել է տվյալ հարցին, տվել սպառիչ պարզաբանում. ՄԱԿ-ին անդամակցելը չունի որևէ ճանաչման իրավական հետևանք: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր պաշտոնական նամակի հենց սկզբում միանշանակ արձանագրում է, որ ճանաչման հարցը ՄԱԿ-ի անդամակցության հարցի հետ կապելը «չարաբաստիկ է գործնական և սխալ է իրավական տեսության առումներով»: ( unfortunate from the practical standpoint, and wrong from the standpoint of legal theory.)Նշյալ պարզաբանումը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ S/1466 գրություն՝ «Հուշագիր ՄԱԿ-ում ներկայացված լինելու խնդրի իրավական հարցերի վերաբերյալ» (United Nations Security Council, Memorandum on the Legal Aspects of the Problem of Representation in the United Nations, General, S/1466, 9 March 1950) վերնագրով հրապարակվել է հաջորդ օրը՝ 1950թ. մարտի 9-ին, այսինքն՝ դրան տրվել է ՄԱԿ-ի շրջանակում հնարավոր ամենաբարձր իրավական կարգավիճակը:
Ի դեպ. ՄԱԿ-ի կանոնակարգի մեջ ընդհանրապես հիշատակավծ չէ «սահման» բառը: Իսկ եթե չկա «սահման» բառը, ի՞նչ խոսք կարող է լինել պետության սահմանների ճանաչման, ընդունման, հաստատման կամ ամրագրման մասին:

Երկրորդ անճշտությունն այն է, որ իբր Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցելիս եղել է վերապահություն, ըստ որի ԱՀԿ դրույթները «տարածվում են Հայաստանի տարածքի վրա՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակում»:

Վերը տեսանք, որ ՄԱԿ-ը չունի սահմաններ ճանաչելու իրավասություն և գործառույթ, մինչևիսկ «սահման» բառը հիշատակված չէ նրա կանոնակարգի մեջ: Հիմա ԱՀԿ Հայաստանի անդամակցության մասին:

Հայաստանի Հանարպետությունը անդամակցել է ԱՀԿ-ին 2003թ. փետրվարի 3-ին: Նախ՝ 26.11.2002թ., ներկայացվել է Աշխատանքային խմբի զեկույցը (REPORT OF THE WORKING PARTY ON THE ACCESSION OF THE REPUBLIC OF ARMENIA , WT/ACC/ARM/23), ապա հավելվածները, իսկ 2002թ. դեկտեմբերի 10-ին համապատասխան արձանագրությամբ (PROTOCOL ON THE ASSESSION OF THE REPUBLIC OF ARMENIA) ԱՀԿ Ընդհանուր խորհուրդը (General Council) տվել է իր համաձայնությունը (WT/L/506) ՀՀ անդամակցության: Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է ԱՀԿ-ին, ինչպես նշել էինք վերը, 2003թ. փետրվարի 3-ին:

Այսպիսով, ԱՀԿ ՀՀ անդամակացության հիմնարար փաստաթուղթը անդամակցության արձանագրությունն է: Եվ դարձյալ, ի հակադրություն պրն. Նազարբաևի ասածի, այստեղ որևէ վկայություն չկա սահմանների ճանաչման մասին: Ավելին, արձանագրության մեջ ոչ մի անգամ չի հիշատակված «սահման» բառը: Նախապատրաստական և առդիր փաստաթղթերում մի տասնյակի չափ հիշատակվում է «սահման» բառը՝ «մաքսային սահման», «սահմանամերձ տարածք», «սահմանային միջոցառումներ» բառակապակցությունների մեջ: Սակայն ոչ անգամ այն մոտ չի գալիս «սահմանների ճանաչմանը»:

Ամփոփում. Ոչ ՄԱԿ-ի կանոնակաչգի մեջ և ոչ էլ ԱՀԿ ՀՀ անդամակցության արձանագրության մեջ ոչ մի խոսք չկա «սահմանների ճանչման» մասին: Ալիևը իր նամակով լիակատար մոլորության մեջ է գցել Նազարբաևին:


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար
Ամենադիտված