Նախագահը մոտ օրերս կանդրադառնա ԵՏՄ-ին անդամակցելու հարցերին. azatutyun.am
Տարածաշրջան
Նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս կանդրադառնա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ հարցերին, ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
«Ազատության» հարցերին, թե մասնավորապես որն է Հայաստանի պաշտոնական արձագանքը մայիսի 29-ին Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, Ղազախստանի նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը կառույցին պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի, և պատրա՞ստ է արդյոք պաշտոնական Երևանը շարունակել անդամակցության շուրջ բանակցությունները ու անդամակցել՝ այդ նախապայմանով, նախագահի մամուլի խոսնակը պատասխանել է. - «Ձեր նշած հարցերի վերաբերյալ արդեն իսկ բազմաթիվ մեկնաբանություններ են հնչել տարբեր պաշտոնատար անձանց կողմից։ Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացների վերաբերյալ այլ հարցերին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մոտ օրերս առիթ կունենա դրանց անդրադառնալու»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ