Ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել
Տարածաշրջան
Ադրբեջանի բանակը ևս մեկ կորուստ է ունեցել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի զինվոր Սամանդար Ֆազիլ օղլու Քերիմովը հունիսի 15-ի երեկոյան զոհվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է զինվորի մահվան փաստը` չնշելով, թե միջադեպը կոնկրետ շփման գծի որ հատվածում է տեղի ունեցել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն` 2014 թվականի սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 42 զինծառայող, որոնցից 32-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 71 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան