Լավրովն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը
Տարածաշրջան
Երկօրյա պետական այցի շրջանակներում Բաքվում գտնվող, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:
Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին՝ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Մասնավորապես, Լավրովն ու Ալիևն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, հիմնախնդրի ներկա փուլին, ինչպես նաև այս խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան