Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան 

Ջեյմս Ուորլիքը հույս ունի, որ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու Օլանդի հրավերը

Տարածաշրջան

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղության գործընթացն առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքն արտացոլում է այդ հանձնառությունը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում նշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը:

-Պարո′ն դեսպան, Քարնեգի հիմնադրամում մայիսի 7-ի Ձեր ելույթի ժամանակ դուք նշեցիք վեց տարրերի և սկզբունքների մասին, որոնք Մինսկի խմբի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքն են կազմում: Այս սկզբունքները նաև բանկցությունների սեղանին են: Ո՞ր սկզբունքների շուրջ է որ կողմերը' Հայաստանը և Ադրբեջանը, համաձայնության չեն գալիս:

-Այս սկզբունքներն ու տարրերը հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար, սակայն մանրամասները հստակեցնելու ու բոլոր շահագրգիռ կողմերի կարիքները բավարարելու համար հետագա բանակցությունների անհրաժեշտություն է զգացվում: Ոչ մի բան դեռ վերջնական չէ, քանի դեռ կողմերը համաձայնության չեն եկել ամբողջական փաթեթի վերաբերյալ: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարևոր է, որպեսզի քննարկվեն այս տարրերը ու համաձայնություն կայացվի բանակցություններ սկսելու վերաբերյալ, որը կհանգեցնի խաղաղ համաձայնագրի ստորագրմանը:

-Դուք նաև նշել էիք, որ բանակցությունների մեկնարկից հետո կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: Ի՞նչ միջոցներ ի նկատի ունեք:

-Վերջին տարիներին շրջանառվել են մի շարք գաղափարներ սահմանին կամ շփման գծի երկայնքով լարվածություն թուլացնելու ու թափանցիկությունը մեծացնելու և միտումնավոր կամ պատահական սրացումների հավանականությունը նվազեցնելու վերաբերյալ: Կարևորն այն է, որ կողմերը այդպիսի միջոցների վերաբերյալ համաձայնության գան՝ լավագույնս հնարավորություն ապահովելու խաղաղ բանակցությունների հաջողության համար:

-Ինչպե՞ս եք գնահատում ժողովրդական դիվանագիտության ջանքերն ադրբեջանցիների ու հայերի միջև շփումներ ապահովելու ուղղությամբ:

-Վերջին տարիներին ժողովրդական դիվանագիտության մասով որոշակի լավ աշխատանք է տարվել, սակայն ավելին է անհրաժեշտ: Եթե մենք իրապես ձգտում ենք տևական կարգավորման, ապա պետք է մեծացնենք տարածաշրջանի ժողովուրդների մասնակցությունն ու նրանց միջև կապերը:

-Ո՞րն է Ձեր դիրքորոշումը բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի' որպես երրորդ կողմի լիակատար մասնակցության վերաբերյալ:

-Խաղաղության տևական համաձայնագրի մասով հաջողության հասնելու համար այն պետք է արտացոլի առնչվող բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք կանոնավոր այցելում ենք Լեռնային Ղարաբաղ՝ խորհրդակցելու դե-ֆակտո իշխանությունների հետ և կշարունակենք ապահովել, որ նրանց ձայնը լսելի լինի:

-Ադրբեջանական զինուժի կողմից Հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների արդյունքում շարունակում են հայ զինվորներ ու քաղաքացիներ սպանվել: Մասամբ, դա պայմանավորված է նաև ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություներով: Արդյո՞ք Մինսկի խմբի ձևաչափն Արդբեջանի կառավարության վրա ճնշելու լծակներ չունի' ստիպելու վերջինիս վերջ տալ իր ռազմատենչ հռետորաբանությանը և առհասարակ լուծել հրադադարի փխրունության հարցը: Բոլորովին վերջերս միջադեպ տեղի ունեցավ Նախիջևանի հետ սահմանին, որը կարծես նոր երևույթ է:

-Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել նվազեցնել այն գործողություններն ու հռետորաբանությունը, որ կարող է լարվածություն ստեղծել և վնասել բանակցային գործընթացին, ինչպես նաև շփման գծին կամ միջազգային սահմաններին կատարվող բռնությունները: Այս հակամարտությանը ռազմական լուծում չկա, և այս կարգի սադրանքները սոսկ դանդաղեցնում են առաջընթացը դեպի մեր ընդհանուր նպատակ, այն է` խաղաղ, կայուն կարգավորում, որը տարածաշրջանի ժողովուրդների համար կապահովի անվտանգություն ու բարեկեցություն, որին նրանք արժանի են:

-Որո՞նք են լինելու Մինսկի խմբի հետագա քայլերը: Ե՞րբ տեղի կունենա համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան:

-Ես շարունակում եմ հուսալ, որ մոտ ապագայում կարող ենք կազմակերպել մեկ այլ հանդիպում երկու նախագահների միջև՝ շարունակելու անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընթացած կառուցողական երկխոսությունը: Ես սպասում եմ մեր բանակցային քննարկումների շարունակմանը, հնարավորինս շուտ' լինի տարածաշրջանում, թե այլուր, չնայած այս պահին մեր հետագա հանդիպումների ժամանակացույցը դեռ հստակեցված չէ: Հուսով ենք՝ նախագահները կընդունեն առաջիկայում Փարիզում հանդիպելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հրավերը: Շվեյցարիայի նախագահ Բուրկհալտերի կոչը «կառուցվածքային բանակցություններ» վարելու վերաբերյալ ևս մեկ հնարավորություն է կողմերի համար խաղաղության գործընթացը առաջ տանելու համար:

-Վերջին տարիներին ակտիվացել են բարձր մակարդակի հանդիպումները, ի՞նչ օգուտ են տվել այդ հանդիպումները խաղաղության գործընթացին:

-Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության գործընթացը առաջ տանելու, ներկայիս փակուղուց հնարավորինս շուտ դուրս գալու հարցում կողմերին օգնելու իր հանձնառությանը: Բանակցությունների ընթացքը արտացոլում է այդ հանձնառությունը: Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ մենք աշխատել ենք առաջ քաշել ու բանակցային սեղան բերել նոր գաղափարներ, համաձայնության հասնել առաջընթացի քայլերի վերաբերյալ և աջակցություն ապահովել խաղաղ, բանակցային կարգավորման համար: Ես պատրաստ եմ շարո ւնակել այս ջանքերն առաջիկա ամիսներին:

Հարցազրույցը' Սյունե Բարսեղյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
Ամենադիտված