Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը Լարսում Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծը ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն 36 ժամով ջուր չի լինելու. Հասցեներ Ի՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան 

Ալիևի երեսին «շպրտեցին» ճիշտը. անհրաժեշտ բոլոր անհարմար հարցերն արդեն տրվել էին Ալիևին

Տարածաշրջան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված` այդ երկրում քաղբանտարկյալների մասին հարցը ողջունվել է եվրապատվիրակների ծափերով: Հարցի հեղինակն իռլանդացի պատգամավոր Մայքլ ՄքՆամարան է եղել, ով ԵԽԽՎ-ում հունիսի 23-ին կայացած քվեարկությամբ լիազորվել է զեկույց պատրաստել Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Ալիևն իռլանդացի պատգամավորին մեղադրել է բամբասանք և կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Նա, հանդուգն պահվածք դրսևորելով, ստախոսներ է անվանել այն պատվիրակներին, ովքեր հարց են բարձրացրել իրենց մասնագիտական գործունեության համար բանտարկված լրագրողների մասին:

Ալիևի ելույթն սկսվելուց անմիջապես հետո Եվրոպայում բնակվող ադրբեջանցիներն «Ազատություն քաղբանտարկյալներին» բովանդակությամբ երկար պաստառ են պարզել: Նրանց հագին եղել են Ադրբեջանում քաղբանտարկյալների դիմանկարներով կարմիր շապիկներ:

Հայաստանում շատերն էին սպասում, որ հայկական պատվիրակությունն իր հարցերով ևս տհաճ անակնկալներ կմատուցի նրան:

Իսկ մինչ այդ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը փորձել է բանաձևի նախագիծ մտցնել՝ պատճառաբանելով, թե իբր ադրբեջանական տարածքներն օկուպացված են հայկական ուժերի կողմից` առաջարկելով հայկական պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Սակայն այս նախաձեռնությունը տապալվել է, փոխարենը 37 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին բանաձևի նախագիծը:

ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Իլհամ Ալիևի խայտառակ ելույթին մեր պատվիրակության անդամներն այդպես էլ չեն արձագանքել, ինչը բուռն քննարկումների և դժգոհությունների առիթ է դարձել:

ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով քննադատություններին, գրել էր.

«Եթե ունես մի քանի վայրկյան տևողությամբ հարցի իրավունք միայն, իսկ պատասխանողն՝ անսահմանափակ ժամանակ՝ իր «հակափաստարկներն» առանց պատասխանի ակնկալիքի հնչեցնելու՝ անհրաժեշտ է հաշվարկել նման հարցի օգտակարության կամ վնասակարության գործակիցը: Եվ դա՝ անկախ հարցի արդարացիությունից կամ որակից: Հարցն ինքնանպատակ չի կարող և չպետք է լինի: Եվ եթե ինքնանպատակ է, ապա դատապարտված է ձախողման, դարձյալ՝ անկախ իր արդարացիությունից կամ որակից: Հայկական պատվիրակության լռությունը հաշվարկված և ինչպես դեպքը ցույց տվեց՝ արդարացված լռություն էր»:

Լուրեր.com-ն ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի հետ զրուցեց ԵԽԽՎ-ում Ալիևի ելույթի, հայկական պատվիրակութան լռության և ադրբեջանական մամուլի արձագանքների մասին:

 «ԵԽԽՎ-ում եվրոպատվիրակները մի այնպիսի իրարանցում էին բարձրացրել, որ հայկական պատվիրակության հարցերի անհրաժեշտությունն արդեն փաստացիորեն կորել էր: Անհրաժեշտ բոլոր անհարմար հարցերն արդեն տրվել էին Ալիևին»,- ասաց Ասատրյանը` հայկական պատվիրակության լռության մասին:

Անդրադառնալով մամուլի արձագանքներին` վերջինս նշեց.

«Արձագանքները երկուստեք են` կան պրոիշխանական լրատվամիջոցներ և որոշակի պրոիշխանական տրամադրվածությամբ գործիչներ և դեմքեր, ովքեր ասում են, որ սա հերթական երկերեսանի քաղաքականությունն է, որով փորձում են Ադրբեջանի վրա ճնշում գործադրել: Կա նաև ընդդիմադիր փոքրաթիվ զանգված, որ կարողանում է իր կարծիքն արտահայտել համացանցում, նրանք, բնականաբար, նշում են, որ սա խայտառակություն է, որովհետև Ալիևի երեսին «շպրտեցին» ճիշտը»:

Գայանե Համբարձումյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների
Ամենադիտված