Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբ 

ՀՀ Հանրային խորհուրդը պատրաստվում է սիրիական պատերազմին ու փախստականներին նվիրված ռուսաստանյան համաժողովին

Տարածաշրջան

ՀՀ Հանրային խորհրդի հինգ հոգանոց հանձնախումբը նախապատրաստվում է Ռուսաստանում կայանալիք միջազգային համաժողովին' նվիրված սիրիական ճգնաժամին: Հանձնախմբի ղեկավար Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավ պատրաստված մասնակցեն համաժողովին: «Մենք հանդիպումներ ենք արդեն սկսել, ծրագրել ենք դրանք կազմակերպել ոչ միայն Հայաստանում տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, սիրիահայերի հետ, այլև նախատեսել ենք հեռախոսային խոսակցություններ ունենալ հալեպահայերի, Հալեպի եկեղեցական համայնքների առաջնորդների հետ: Այդ աշխատանքները ավարտելուց հետո կպատրաստենք փաստաթուղթ, որը կներկայացվի Հանրային խորհրդի քննարկման ը, հետո, երբ մեր պատվիրակությունը մեկնի Մոսկվա, մենք կունենանք մեր մոտեցումները' հիմնված այն ինֆորմացիայի վրա, որը մենք փորձում ենք ավելի լայն շրջանակներից հավաքել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով վերջին իրադարձություններին, երբ սիրիական բանակի ջանքերով ազատագրվել է Քեսաբն ու հայերը հետ են վերադարձել իրենց տները' զրուցակիցը նշեց, որ նրանց համար անվտանգության պայմանների ապահովման հարցը շատ կարևոր է և իրենք քննարկում են նրանց օգնության մեխանիզմները:

«Առաջինն անվտանգության ապահովման համար միջոցառումներ պետք է կազմակերպվեն: Կարծում եմ' մենք կկարողանանք որոշակի նախաձեռնություններով հանդես գալ և կմոտենանք այնպիսի առաջարկի, որը հիմնված կլինի այն գաղափարի վրա, որ Հայաստանը հնարավորիս օգնություն ցույց տա այն քեսաբահայերին, ովքեր վերադառնում են իրենց օջախները, դրանք վերականգնելու համար: Ես կարծում եմ, որ նմանատիպ առաջարկություն կպատարստենք»,-ասաց Սաֆրաստյանը:

Հարցին ի պատասխան, թե այդ օգնությունը կլինի զուտ դրամակա՞ն տեսքով, նա ասաց. «Դժվար է ասել, մենք հիմա նոր ենք սկս ել մեր հանդիպումները: Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ, ամբողջ իրադրությունը կուսումնասիրենք ու կկազմենք մեր առաջարկությունները»:

Ռուբեն Սաֆրաստյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ Հանրային խորհրդի պատվիարկությունը Բուխարեստում մասնակցելու է աշխարհի հանրային խորհուրդների ասոցիացիայի տարեկան գլխավոր ասամբլեային, որի ժամանակ հնարավոր է իրենք ներկայացնեն նաև սիրիահայերի հարցը:

Հանրային խորհուրդը դիմել էր աշխարհի տարբեր երկրների հանրային խորհուրդներին Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակով, որտեղ ներկայացրել էր քեսաբահայերի իրավիճակը, այն ցեղասպանությունը, որը տեղի էր ունեցել նրանց դեմ ու բռնի տեղահանությունը: «Մենք ստացել էինք արձագանքներ, մասնավորապես, Բրազիլիայի Հանրային խորհրդից, որը շատ կարևոր է: Առաջինը, որ այն շատ ջերմ պատասխան էր, ու զգացվում էր, որ տեղյակ են հայ ժողովրդի բախտից, պատմությունից, ցեղասպանությունից և երկրորդը, որ հստակ դատապարտում էր այդ բռնագաղթը, էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ ք եսաբահության նկատմամբ: Կարևոր է նշել, որ Բրազիլիայի Հանրային խորհրդի նախագահն ի պաշտոնե երկրի նախագահն է' Դիլմա Ռուսոֆը:

Նաև Ռուսաստանի հանրային խորհրդից ստացվել էր պատասխան Վազգեն Մանուկյանի անունով, որում Ռուսաստանի հասարակական պալատի քարտուղար ակադեմիկոս Վելիխովը նշում էր, որ պատրաստվում են Ռուսաստանում կազմակերպել քննարկում Սիրիայի դեպքերի վերաբերյալ և, մասնավորապես, սիրիահայերի հետ կապված ծանր դեպքերի շուրջ: Առաջարկում էին, որ դա համատեղ անենք: Այդ առաջարկին արձագանքելու համար ՀՀ Հանրային խորհուրդն իր նիստում հինգ հոգուց բաղկացած հանձնախումբ ստեղծեց, որի վրա խնդիր դրվեց կատարել նախապատրաստական աշխատանքներ, որ լավ պատրաստված մեկնեն Մոսկվա ու մասնակցենք այդ քննարկումներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել
Ամենադիտված