Դիվանագիտական սկանդալ. թուրքական ոստիկանությունը ծեծել է ադրբեջանցի դիվանագետին
Տարածաշրջան
Թուրքիայում մեծ դիվանագիտական սկանդալ է բորբոքվում նրա համար, որ տեղական ոստիկանության աշխատակիցները ծեծել են ադրբեջանցի դիվանագետին: Անկարայի ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է դիվանգիտական համարանիշերով ավտոմեքենան, որի վարորդը լրջորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Պարզվել է, որ այդ ավտոմեքենայի վարորդը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետ է: Դիվանագետը կոպիտ կերպով հայտարարել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի և ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն իրեն կանգնեցնել:
Թուրք ոստիկանները հայտարարել են, որ չեն կարող նրան բաց թողնել առանց վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու: Դա հունից հանել է «ինքնավստահ» ադրբեջանցի դիվանագետին: Նրանց միջև վեճը վերածվել է ձեռնամարտի, չնայած, ոստիկանության աշխատակիցները փորձել են հանգստացնել ափերից դուրս եկած ադրբեջանցի դիվանագետին:
Ադրբեջանցի դիվանագետը հեռացել է դեպքի վայրից, զանգահարել դեսպանատուն և հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծել են: Ադրբեջանի դեսպանատունն անմիջապես դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն' պահանջելով հետաքննել այդ գործը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան