Հայկական կողմը կանխել է ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձը
Տարածաշրջան
Հուլիսի 1-ին կեսօրից հետո հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը ժամանակին նկատել և կանխել է դիվերսիոն ներթափանցման փորձը:
«Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի»,- ասաց Հովհաննիսյանը:
Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ս.թ հուլիսի 1-ին, ժամը 15-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդի դիվերսիոն գործողության փորձը կասեցվել է:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան