«Մինչև տարեվերջ Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը». ՀՀ վարչապետ
Տարածաշրջան
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման հարցում որևէ խնդիր չկա, և, ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, մինչև տարեվերջ անդամակցության հետ կապված բոլոր խնդիրները լուծում կստանան և անդամակցության համաձայնագիրը կստորագրվի:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հուլիսի 3-ին ԵՏՄ անդամ պետությունների նախագահները պետք է հանդիպեին, սակայն այդ հանդիպումը չի կայացել:
Վարչապետի խոսով, հանդիպման հետաձգման պատճառներն իրեն հայտնի չեն, սակայն քաղաքական որևէ խնդիր չկա և Հայաստանն իր առջև դրված բոլոր պարտավորությունները կատարել է: «Մեր պարտավորությունները ամբողջությամբ կատարել ենք: Որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում: Հուլիսի 11-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ աշխատանքային հանդիպում է նախատեսված և հանդիպման օրակարգային հարցերից մեկն էլ դա է լինելու:
Ամեն դեպքում քաղաքական որևէ խնդիր չկա, խնդիրները քիչ են և կազմակերպչական»,- շեշտեց ՀՀ վարչապետը' հավելելով, որ մինչև տարեվերջ անդամակցության համաձայնագիրը կստորագրվի:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան