ԵՄ-ի հետ Վրաստանի համաձայնագիրը չի խանգարի Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը. Ուսուպաշվիլի
Տարածաշրջան
Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը որևէ կերպ չի խանգարի Բաքվի հետ Թբիլիսիի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, որի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաքում:
«Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո մեզ մոտ փոքր-ինչ փոխվում է իրավական դաշտը, բայց դա ոչ մի դեպքում չի ազդի հարևանների, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների վրա: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք քննարկել առանձին մանրամասներ, որպեսզի մեր երկու երկրներն օգուտ քաղեն դրանից»,- ընդգծել է Ուսուպաշվիլին Բաքվում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:
Նախատեսվում է, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակը հուլիսի 7-ին հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի, Ադրբեջան-Վրաստան բարեկամության միջխորհրդարանական խմբի անդամների, վարչապետ Արթուր Ռասիզադեի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդել է «Նովոստի Ադրբեջանը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան