ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Շինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Նոյեմբերի 2-ի օրվա խորհուրդը Լրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը 

Քարվաճառի դիվերսիոն գործողության դեպքով հարուցված քրեական գործը տանելու ենք մինչև վերջ. Սեյրան Օհանյան

Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դիվերսիոն հետախուզական գործունեություն իրականացնող խմբերում ներառում է նաև հանցավոր խմբերի, ովքեր ծանոթ են տարածաշրջանին: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ' սա Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որն ըստ նախարարի, հստակ կերպով երևաց նաև Քարվաճառում իրականցված դիվերսիոն հետախուզական գործունեության ժամանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշեց, որ դեպքի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել և դիվերսիոն խմբի անդամները պատասխան են տալու հայկական օրենքներին և միջազգային նորմերին համապատասխան: Նախարարը վստահեցնում է, որ հետևելու են գործի ընթացքին մինչև վերջ:

«Ադրբեջանը շատ հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Սահմանին լարվածություն ստեղծելով' Ադրբեջանը փորձում է քաղաքական և միջազգային հարցեր լուծել, խնդիրներ հարուցելով միջազգային այն կազմակերպությունների համար, ովքեր զբաղվում են ԼՂ հակամարտության խնդրով: Ադրբեջանը չի հասկանում, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն չեն ցանկանում պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրեցին պատերազմ և մեր ժողովուրդը պատվով դուրս եկավ, հիմա փորձում են լարվածությամբ ազդեցություն գործել բանակցային գործընթացի վրա' միակողմանի զիջումներ ունենալու ակնկալիքով»,- ասաց Օհանյանը' հավելելով, որ երկխոսությունն ու վստահության մթնոլորտը միակ ճանապարհն է, որով հնարավոր է ԼՂ խնդիրը հասցնել խաղաղ կարգավորման:

Նախարարի գնահատմամբ' բազմաթիվ անհատներ փորձում են գնահատական տալ և խոսել ծառայության թերի կողմերի մասին, սակայն նրանք, ովքեր եղել են սահմանագծի տարբեր հատվածներում և հատկապես Քարվաճառում, գիտեն, որ պայմանները հնարավորություն չեն տալիս ամբողջությամբ փակել սահմանը: «Նման դեպքեր եղել են նախկինում և փառք տանք մեր զինվորիներին, որ կարողացել են հայտնաբերել և վնասազերծել դիվերսանտներին: Քարվաճառի դեպքով քրեական գործ է հարուցվել և այն մինչև վերջ տարվելու է»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պատասխանելով «Արմենպրես»-ի' միջազգային հանրությունից սպասելիքների մասին հարցին' Սեյրան Օհանյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը համամիտ են այն առաջարկություններին, որոնք ներկայացնում է Հայաստանը. այն է' ստեղծել վստահության մթնոլորտ, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից և զերծ մնալ դիվերսիոն հետախուզական գործողություններից: «Մենք դա բազմիցս հորդորել ենք և բոլոր հանդիպումների ժամանակ կոչ արել, որ հրադադարի ռեժիմը պահպանվի: Բայց մենք գործ ունենք հարևանի հետ, որն այլ կերպ է մտածում և այս պարագայում մենք պետք է մեր սկզբունքները պահպանենք ու արժանի հակահարված տանք խախտումները կանխարգելելու համար»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ միջազգային հանրությունը հստակ գնահատականներ տար սահմանին կատարված դեպքերին և մատնանշեր այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, նախարարը նկատեց, ԵԱՀԿ ՄԽ-ն հավասարության նշաններ է դնում իր հայտարարություններում, որպեսզի ստեղծված փխրուն իրավիճակը չվերածվի մեծ բախումների:

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա' 1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանովԱղբամաններում շինարարական աղբ լցնելն անթույլատրելի է. Տիգրան Ավինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. իրավիճակը ԼարսումԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է.քննարկում են բյուջեի նախագիծըՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն36 ժամով ջուր չի լինելու. ՀասցեներԻ՞նչ նվիրել Կարմիր Կրակե Այծի տարում՝ 2027 թվականին Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաԷրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները
Ամենադիտված