Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար 

Ադրբեջանցի պաշտոնյան սպառնում է ավելի ուժեղացնել հայերի դեմ ատելությունը

Տարածաշրջան

Ադրբեջանական կողմը շարունակում է ԼՂՀ անվտանգության ուժերի կողմից Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներին իրենց ժողովրդին ներկայացնել «հայրենասերներ», «հերոսներ»' քողարկելով նրանց ԼՂՀ տարածք մուտքը անհեթեթ պատճառաբանություններով' պաշտոնական մակարդակով հայտարարելով, թե նրանք, իբր, Քարվաճառ են գնացել իրենց հայրենի վայրերը տեսնելու համար:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 214 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ.1960 թ.), ևս մեկ դիվերսանտ' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ. 1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է:

Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա՝ 1972 թ. ծնված Մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թ. ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաև սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: ԼՂՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ պետական սահմանն ապօրինաբար հատելու, սպանություն կատարելու, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձ իրագործելու կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների պետական կոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը լրագրողների հետ զրույցում սպառնացել է, որ եթե «հայերը ազատ չարձակեն և նրանց նկատմամբ վատ վերաբերվեն, ապա հայերի նկատմամբ ատելությունն Ադրբեջանում ավելի կուժեղացվի»:

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ Ստեփանակերտում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչները չեն կարողացել հանդիպել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Նա հայտարարել է, որ հայկական կողմը, իբր, խախտում է գերիների և պատանդների վերաբերյալ միջազգային նորմերը' խուսափելով նշել, որ դիվերսանտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Ադրբեջանի փոխվարչապետի խոսքով՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասքերովը «իսկական հայրենասերներ են»: «Ափսոս, որ Ադրբեջանում կան մարդիկ, որոնք դատապարտում են Դիլգամին և Շահբազին, բայց նրանք շատ հայրենասեր մարդիկ են: Կոչ եմ անում վերջ դնել նրանց դատապարտումներին»,- ասել է նա:

Ալի Հասանովը հայտարարել է, որ եթե հայկական կողմը վատ վերաբերվի իրենց քաղաքացիների նկատմամբ, ապա իրենք էլ նույն կերպ կվարվեն հնարավոր հայ գերիների նկատմամբ: Հայտնի է, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ինչպիսի դաժան խոշտանգումների են ենթարկել մոլորությամբ ադրբեջանական տարածքում հայտնված ՀՀ Տավուշի շրջանի տարեց և երիտասարդ բնակիչներ Մամիկոն Խոջոյանի և Արսեն Խոջոյանի հետ, և կալանավայրում սպանել հովիվ Մանվել Սարիբեկյանին:

Արդրբեջանում ստեղծված' Քարվաճառում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների «Իրավունքների պատպանության կոմիտեի» ղեկավար Էլխան Սալահովը երեկ Բաքվում հայտարարել է, որ ադրբեջանցիների այդ քայլը «պետք է գնահատել որպես հերոսության օրինակ, ինչպես դա արվել է Ռամիլ Սաֆարովի, Մուբարիզ Իբրահիմովի դեպքերում» (Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հայ սպային, իսկ Մուբարիզ Իբրահիմովը ներխուժել էր ԼՂՀ տարածք և սպանել մի քանի խաղաղ բնակչի):

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում Նոյեմբերի 2-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԶելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Ֆլորիդայում ինը մարդ տեղափոխող բիզնես ինքնաթիռ է կործանվել․ ողջ մնացածներ չկան Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ամենադիտված