Վանի Արտամեդ քաղաքի փողոցներում հայատառ ցուցանակներ են տեղադրվել. «Դողան»
Տարածաշրջան
Վանի նահանգի Արտամեդ (թուրք. Էդրեմիթ) քաղաքում փողոցներում տեղադրված ցուցանակների վրա հայերեն գրություններ են ավելացվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:
Արտամեդի քաղաքապետ, քրդամետ «Դեմոկրատական տարածաշրջանների կուսակցության» (DBP) անդամ Սևիլ Ռոյբին Չեթինն այդ կապակցությամբ պարզաբանել է, որ իրենց նպատակը հասարակության մեջ հայերի հանդեպ եղած թշնամական պատկերացումներին վերջ դնելն է և հայերի հանդեպ համակրանք ձևավորելը:
«Քուրդ ժողովուրդն Անատոլիայում իր հետ դարերով ապրած հայ ժողովրդի հետ պատմական, մշակութային, հասարակական ընդհանրություններ ունի: Մինչև 1915 թվականը Վանն ու Էդրեմիթը հայերով խիտ բնակեցված վայրեր են եղել: Այդ պատճառով մենք թույլ չենք տալու, որպեսզի պետության կողմից և ցանկությամբ ջնջվի հայոց պատմությունը և վերացվի հայկական մշակույթը: Մենք այդ քայլը կատարել ենք որպես հայերի հանդեպ հարգանքի դրսևորում»,- ասել է Արտամեդի քուրդ քաղաքապետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան