Ջոն Հեֆֆերնը՝ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին
Տարածաշրջան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար կա միայն մեկ' խաղաղ բանակցությունների ճանապարհ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը' պատասխանելով ադրբեջանական դիվերսիոն գործողությունների և հայկական գյուղերի վրա կատարվող հարձակումների մասին լրագրողների հարցին:
«ԵԱՀԿ Մինսկի խումբը խստիվ քննադատում է ռազմատենչ հռետորաբանությունը և դատապարտում է հրադադարի խախտումները: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են շփման գծում և սահմանին տեղի ունեցող միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերին վերահաստատել է մեր դիրքորոշումն այս հակամարտության խաղաղ բանակցային լուծումն ապահովելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք շարունակում ենք աշխատել խաղաղ կարգավորման ուղղությամբ: Շարունակելու ենք հորդորել կողմերին որքան հնարավոր է հաճախակի հանդիպումներ ունենալ, հարցերը միասին քննարկել, և հույս ունենք' մոտ ապագայում նախագահների հանդիպում տեղի կունենա, որի միջոցով հնարավոր կլինի փոխել իրավիճակը»,- ասաց ամերիկացի դիվանագետը:
Հեֆֆերնը վերահաստատեց, որ բարձր մակարդակի հանդիպումները' կարևոր, իսկ երկխոսությունը' առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան