ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի
Տարածաշրջան
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն' սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մշտադիտարկում կիրականացնի: Մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Գյուլիստան գյուղի ուղղությամբ:
Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենիբ Շարովը, Իրժի Աբերլեն, ինչպես նաև Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Մարկուս Ուիդմերը:
Հակառակ կողմից մոնիթորիգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Խրիստո Խրիստովը և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան