Բելառուսի արտգործնախարարը կայցելի Հայաստան
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 16-17-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Բելառուսի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովը:
Այցի ընթացքում Բելառուսի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսված են նաև Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների հանդիպումն ու համատեղ մամուլի ասուլիսը:
Սերգեյ Մարտինովը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու