Հրդեհ՝ Երևանի Լվովյան փողոցում, հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ (լրացված)
Հայաստան
Օգոստոսի 2-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լվովյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
ժամը 19.42-ին հայտարարվել է հրդեհի բարդության « Բիս-1» աստիճան:
Դեպքի վայր է մեկնել ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.56-ին, մարվել 20.17-ին: Այրվել է մոտ 3 հա բուսածածկույթ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից