Համահայկական խաղերի փակման արարաղությունը կկայանա Երևանի Թատերական հրապարակում
Սպորտ
Երևանի Թատերական հրապարակում օգոստոսի 13-ին' ժամը 21.00-ին, տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությունը: Լավագույն արդյունքներ ցույց տված մարզիկներին ու պատվիրակություններին կհանձնվեն գավաթներ: Միջոցառման ժամանակ «Միսս Համահայկական ամառային 6-րդ խաղեր» մրցույթի հաղթողը կպարգևատրվի գեղեցկության թագով, իսկ երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրած գեղեցկուհիները' մրցանակներով:
Պարգևատրման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր:
«Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո անցկացվող Համահայկական ամառային 6-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողության մուտքն ազատ է, լրատվամիջոցների կողմից լուսաբանումն անցկացվելու է առանց հավատարմագրման:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու