Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամը դժգոհ է հանդբոլի մրցաշարը սպասարկող մրցավարներից
Սպորտ
Համահայկական խաղերի համաշխարհին կոմիտեի անդամ Հերմինե Դուզյանը դժգոհ է Համահայկական խաղերի հանդբոլի մրցաշարի մրցավարների աշխատանքից:
«Այո՚, ես դժգոհ եմ մրցավարությունից, հատկապես եզրափակիչ այս խաղում: Պետք է բողոքեմ մրցավարությունից: Համահայկական համաշխարհային կոմիտեի գլխավոր նիստին պետք է բարձրաձայնեմ այս մասին և պետք է առաջարկեմ, որ հաջորդ Համահայկական խաղերի ժամանակ հայաստանցի մրցավարները չդատեն հայաստանյան թիմերի խաղերը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դուզյանը:
Առաջին անգամ խաղերի ցանկում ընդգրկված հանդբոլի մասին Դուզյանը նշեց. «Կարծում եմ, որ հանդբոլի այս մրցաշարը Համահայկական խաղերի ամենաեռանդուն էր: Թեպետ ես բոլոր մարզադահլիճներում չեմ եղել, բայց հանդբոլը շատ լավ ստացվեց: Միևնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ Համահայկական խաղերի ծրագրում հենց իմ առաջարկով հանդբոլն ընդգրկվեց որպես մրցաձև: Առավել հպարտ եմ, որ հիմա հաղթեց Մարսելի թիմը, ում ներկայացնում եմ ես»:
Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով ուղևորվեց մայրաքաղաք Երևան: Համահայկական ամառային 6-րդ խաղերը անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևերին' ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը' լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Խաղերն աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ, այլ նաև մասնիկներից քանակով, որոնց թիվը գերազանցում է 6350-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու