Բաքվում 42-ամյա տղամարդն ինքնահրկիզման փորձ է կատարել
Ադրբեջան
Բաքվի Սուրախանի շրջանի Ենի Գյունեշլի ավանում 42-ամյա Այազ Ֆիքրեթ օղլու Հուսեյնովը բենզին է լցրել իր վրա եւ փորձել հրկիզել իրեն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, միջադեպի վայրում գտնվող մարդկանց միջամտության արդյունքում ինքնասպանության փորձը կանխվել է: Իրեն հրկիզել փորձած Հուսեյնովը ոստիկանության կողմից բերման է ենթարկվել: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
2015 թվականի ընթացքում սա քաղաքացու ինքնահրկիզման դիմելու արդեն 8-րդ դեպքն է Ադրբեջանում, որից 4-ը մահվան ելքով ավարտ են ունեցել:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով:
Ադրբեջանում տարվա սկզբից մինչ այժմ ինքնասպանության 120 դեպք է տեղի ունեցել, որոնցից երկուսը եղել են ղարաբայան պատերազմի վետերան եւ հաշմանդամ:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ը անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար