Երասխում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում
Հասարակություն
Արարատի մարզում' Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին' Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում են Արարատի բժշկական կենտրոնում, իսկ մեկը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներից որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
Երկու վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք. մեկը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսն «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ հետազոտությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ