Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքեր Ռուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է Մասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձել Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում Զելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվել 

Օրհնության տարածումը Դիլիջանից մինչև Բագրատաշեն. Տավուշի թեմի առաջնորդն անցել է նոր պարտականություններին

Բլոգոսֆերա

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդությունը հուլիսի 20-ից ստանձնած Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս ընթացքում հասցրել է անցնել իր նոր պարտականություններին' չնայած պաշտոնապես այդ պաշտոնում կօծվի սեպտեմբերի 6-ին: Ֆեյսբուքյան իր էջում Բագրատ Սրբազանը գրառում է կատարել' իր որպիսությամբ հետաքրքրվողներին հայտնելով, որ հուլիսի 30-ից գրեթե տևականորեն գտնվում է Տավուշում՝ Իջևան կենտրոնով: «Հայտնում եմ բոլորին, որ գտնվում եմ Տավուշ աշխարհում, որը Հայաստանում է և բնականաբար ոչ նրա սահմաններից դուրս: Մեկ բան հստակ դարձավ ինձ համար այս ընթացքում, որ թե՛ հայաստանաբնակ, և թե՛ սփյուռքահայ մեր ժողովրդի մեծամասնության համար Հայաստանի հյուսիսային սահմանագիծը կարծես Դիլիջանը լինի և թվում է, թե դրանից այն կողմ ո՛չ տարածություն կա, և հատկապես ո՛չ էլ ժողովուրդ: Ո՛չ ժողովուրդ ջան, ո՛չ, Դիլիջանը սոսկ սկիզբն է մեր սրբավայր ու հերոսական Տավուշ աշխարհի: Այստեղ են Իջևանը, Նոյեմբերյանը, Կողբը, Բերդը' իրենց բազմաթիվ սահմանապահ գյուղերով, վանքերով, եկեղեցիներով, դպրոցներով, հիվանդանոցներով ամեն օր կյանքի հետ կռվող ու հաղթանակող բարի, ազնիվ, լուսավոր, հավատարիմ ու հավատքով հոգևորական և աշխարհական ժողովրդով»,-գրել է Սրբազանը:

Որպես Տավուշի հոգևոր առաջնորդ' Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ հուլիս 28-ից սկսած օրհնվել են Բերդում հիմնանորոգված հիվանդանոց/բուժկենտրոնի, Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի վերաբացումը, Այգեձորցի քաջարի ազատամարտիկ Արամ Բիլյանի հիշատակին նվիրված հուշակոթողը: «Ընդունել ենք 40 հոգանոց կիպրահայ պատվիրակության այցելությունը Բերդ և զորամասեր և բազմաթիվ ուխտավորների' մեր քահանա հայրերի առաջնորդությամբ, օրհնել ենք դիրքերը փոխարինող հերթապահող մեր քաջարի զինվորներին, օրհնել ենք Բերդի «Հույսի Կամուրջի» ամառային ճ ամբարի մեր մանուկներին: Այցելել ենք Նոյեմբերյանի շրջան՝ Ոսկեպարից սկսած, Նոյեմբերյան ու Կողբ մինչև Բագրատաշեն' իմ սքանչելի ընկերոջ Վարազդատ Կարապետյանի և Հայր Սամուելի ուղեկցությամբ: Այցելել ենք մրգերի չորացման, ձիթապտղի, արևածաղկի պահածոյացման կենտրոններ, նորակառույց և կառուցվող եկեղեցիներ, դպրոցներ, նաև ամառային ճամբարներ՝ Վանաձոր Գուգարաց Թեմի «Ծիծեռնակ» ճամբար, որտեղ հանգստանում էին շուրջ 400 տավուշեցի երեխաներ և Կողբի Գեղարվեստի դպրոցի վրանային ճամբար' շուրջ 30 ընտիր երիտասարդներով: Այսօր առավոտյան այցելելու ենք և օրհնել ու ևս մեկ դիրքապահների հերթափոխի մեր քաջերին»,-գրել է Բագրատ Սրբազանը:

Նա նաև նշել է, որ օգոստոսի 14-ին' կեսօրից հետո Խաչարձան գյուղում օրհնելու են նորակառույց դպրոցի բացումը, օգոստոսի 15-ին բարձրանալու են Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկի հիմնադրման 15-ամյակի տոնակատարությանը, իսկ 16-ին' Աստվածամոր Վերափոխման տոնին՝ Խաղողօրհնեքին, առավոտյան Սուրբ Պատարագին կլինեն Մովսես սահմանապահ գյուղում և ապա Բերդ Խաղողօրհնության և Մեղրի և հատապտուղների տոնախմբությանը: «Քանիցս այցելել եմ Հաղարծին, Մակարավանք, Գոշավանք (խոնարհվել Մխիթար Գոշ մեծ վարդապետի գերեզմանին և խնդրել իր իմաստությունից փոքր ինչ ինձ ևս պարգևել) և գրեթե բոլոր եկեղեցիները: Այս բոլորի մեջ ամենուր հանդիպել ենք հերոսական, նվիրյալ տավուշեցիներին՝ իմ փառապանծ ժողովրդին, պաշտոնյա կամ պարզ շինական, ովքեր ամենօրյա պայքարով, վառ երազներով ու սիրով ապրում են Հայրենիքի սիրով և այն շենացնելու տոկունությամբ ու կամքով: Այստեղ ամեն ինչ վճիտ է, պարզ ու մաքուր՝ մեր լեռների ու անտառների պես ներշնչող: Իսկ ամենակարևորը, հատկապես մեր խառնակ ժամանակներին ի պատասխան' հույսն է և եռուն հավատքը, որով ապրում և արարում է Տավուշեցին»,-գրել է Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրել
Ամենադիտված