Իսկ Դուք, գիտե՞ք, որ...
Բլոգոսֆերա
«ՀԱՅԵ՛Ր, ՉԻ ԿԱՐԵԼԻ
Հայե՛ր, գիտե՞ք որ XIX դ. Պարսկաստանում հայերին արգելվում էր զբաղվել կաշեգործությամբ, կոշկակարությամբ, սննդամթերքի պատրաստման ու իրացման ոլորտում: Ինչպես սնունդը, այնպես էլ կաշին, քրիստոնյայի ձեռքում պղծված եւ շարիաթի սահմանափակումով անընդունելի էր համարվում մահմեդականի համար: Րաֆֆին այս առիթով նշում է, որ խորշելով հայ կոշկակարի կարած կոշիկներից, պարսիկները չէին խուսափում հագնել եվրոպական արտադրության կոշիկներ, մոռանալով, որ դրանք նույնպես քրիստոնյաների ձեռքի գործն են:

Սահմանափակումներ կային նաեւ սափրիչի մասնագիտության մեջ: Քրիստոնյան իրավունք չուներ սափրել մահմեդականին եւ սափրվել նրա մոտ։ Հայտնի է նաեւ, որ նույն դարաշրջանի սկզբին Երեւանի խանը հրաման էր արձակել, որ անձրեւի ժամանակ հայերը փողոց դուրս չգան, որպեսզի ջուրը նրանց մարմնահոտը չտարածի ու չպղծի մահմեդականներին։
Լուսանկարում՝ Երևանի Բերդը (1796-ի տպագրություն)»,- գրառումը «Հայե՛ր, գիտե՞ք, որ» ֆեյսբուքյան էջից:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել