Արմեն Աշոտյանը կուսումնասիրի Զարզանդ Նիկողոսյանի` Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակվելու հարցը
Բլոգոսֆերա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կուսումնասիրի Զարզանդ Նիկողոսյանի՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակվելու հարցը: Այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
«Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»,- գրել է Աշոտյանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնականը՝ Զարզանդ Նիկողոսյանը, նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել