Վերին Լարսի անցակետում իրավիճակը լարված է
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է' Վերին Լարսի ռուս-վրացական սահմանային անցակետում կուտակվել են Հայաստանից մեկնած մոտ 150 բեռնատարներ, որոնք սպասում են, թե երբ կհասնի տարանցիկ մաքսազերծման իրենց հերթը: Ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի՝ Հայաստանից մեկնած ավտոշարասյունը հարկադրված է ռուսաստանյան սահմանի մոտակայքում 6-ից 8-օր սպասել: Նրանց մի մասը մրգով կամ բանջարեղենով են բեռնված, ուստի երկար կանգնելու արդյունքում ապրանքը կարող է փչանալ:
Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսում ստեղծված իրավիճակը նորություն չէ. «Այստեղ ոչ մի նոր բան չկա: Հիմա թուրքական բեռնատարները Լարսով գնում են դեպի Ռուսաստան, իսկ մինչ այդ նրանք լաստանավով էին գնում ՌԴ»:
Այսպիսով՝ պարզվում է, որ ՀՀ և ՌԴ իշխանություններն այս խնդրի մասին վաղուց տեղեկացված են, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել