«Դոմոդեդովո»-ում հրդեհը չի խաթարել Մոսկվա-Երևան չվերթները
Հասարակություն
«Դոմոդեդովո» օդանավակայանում բռնկված հրդեհը չի խաթարել Մոսկվայից Երևան ժամանող և մեկնող օդանավերի չվերթները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Հրդեհի բռնկման պահից ի վեր «Զվարթնոց» օդանավակայան «Դոմոդեդովո»-ից ժամանակին ժամանել և մեկնել է երեքական օդանավ»,-ասաց Աբրահամյանը:
Ինչպես առավել վաղ հաղորդել է ԼՈՒՐԵՐ.com-ը, հրդեհի պահին օդանավակայանից տարահանվել էր ավելի քան 3 հազար մարդ: ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավակայանում մալուխների բռնկում էր տեղի ունեցել օդակայարանի շենքի խարսխահարկի ուղեբեռների բաժանմունքի մալուխային անցուղիներում՝ 20 քառակուսի մետր մակերեսի վրա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել