Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Հորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս Ռայթ Հայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքները Գիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլում Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդը Գիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառ Բիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբ Թրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունը Գտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոց Երկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվել «Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ 

Տղամարդկանց խորհուրդ են տվել ամուսնանալ ավագ քույրեր ունեցող կանանց հետ

Այլ

Նոր Զելանդիայի և Շվեդիայի բժիշկների կատարած հետազոտությունը ի հայտ է բերել համահարաբերակցությունը (կոռելյացիա) աղջիկների ծնվելու հաջորդականության և նրանց մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ) միջև: Ավագ քույրեր ունեցող կանայք ավելի քիչ են հակված գիրության և կարող են ավելի առողջ սերունդ տալ: Հեղինակները հետազոտության արդյունքները հրապարակել են Journal of Epidemiology and Community Health հանդեսում, իսկ համառոտ դրանց կարելի է ծանոթանալ New Scientist կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Իրենց աշխատանքում գիտնականների դիտարկել են համահարաբերակցությունը աղջիկների ծնվելու հաջորդականության և նրանց ՄԶԻ միջև: Վերջինս որոշվում է մարմնի երկարության քառակուսու (մետրերով) նկատմամբ մարմինի զանգվածի (կիլոգրամներով) հարաբերությամբ և թույլ է տալիս որոշել ավելորդ քաշի առկայությունը: Օրինակ՝ մարմնի 67 կիլոգրամ քաշի և 1,7 մետր հասակի դեպքում ՄԶԻ-ն հավասար է 23-ի:

Ընդամենը գիտնականները վերլուծել են 13 հազարից ավելի զույգ քույրերի բժշկական տվյալները, որոնք Շվեդիայում տարբեր տարիների ծնվել են 1991-ից մինչև 2009 թվականներն ընկած ժամանակաշրջանում: Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ ավագ քույրերը 25 տարեկան դառնալուց հետո այն բանի մոտավորապես 30 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն, որ նրանց ՄԶԻ-ն ավելի բարձր կլինի, քան կրտսեր ազգականուհիների մոտ (երբ վերջիններս նույնպես հասած կլինեն այդ տարիքին):

Գիտնականները նման արդյունքը բացատրել են նրանով, որ առաջին անգամ հղի կանանց արգանդի արյունատար անոթներն ավելի թույլ ու բարակ են լինում, քան երկրորդ անգամ ծննդաբերողի մոտ, ինչի կապակցությամբ պտուղն ավելի քիչ սննդարար նյութեր է ստանում: Առաջնեկ աղջիկն ավելի թեթև քաշով է ծնվում, քան նրա ապագա կրտսեր քույրը, բայց հետագայում դա փոխհատուցվում է ավելի մեծ քանակությամբ սննդի օգտագործմամբ:

Բժիշկները չեն բացառում սոցիալական գործոնների ազդեցությունը ՄԶԻ-ի վրա, որոնք դրսևորվում են կերակրի համար մրցակցությամբ կամ, մասնավորապես, երկրորդ երեխայի վրա ավելի քիչ ծախսերով (առաջինի համեմատությամբ): Տղամարդկանց համար, ինչպես ցույց են տվել մյուս հետազոտությունները, ՄԶԻ-ի և հաջորդականության միջև կախվածությունը նման է: Այսպես, կրտսեր եղբայրներն ավելի ցածր ՄԶԻ ունեն և նրանց մկանունքը ավելի զարգացած է:

Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ առաջնեկները (տղամարդիկ և կանայք) ավելի բարձրահասակ են և ինտելեկտի ավելի բարձր գործակից ունեն, բայց զգալիորեն ավելի հաճախ են տառապում ալերգիայից: Գիտնականները նշում են, որ իրենց հետազոտություններն օգտակար են ազգային առողջարարական ծրագրերի պլանավորման համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնումՄիջուկային վերահսկողության հարցը վերադարձել է օրակարգՀորմուզով նավթն ու գազը մատակարարվում են մինչճգնաժամային ծավալներով․ Քրիս ՌայթՀայտնաբերվել է հիվանդությունները ախտանիշների ի հայտ գալուց տարիներ առաջ ճանաչելու նոր միջոցՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ․ Անկարայում 13 օրով արգելվել են ցույցերն ու ԱԹՍ-ների թռիչքներըԳիտնականները պարզել են, թե ինչու են տարեց մարդիկ ավելի դանդաղ քայլումԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքինԲարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին. Փարիզում արժևորել են ֆրանսիացի դիվանագետի ավանդըԳիտնականները հայտնաբերել են բջիջների ծերացման նոր պատճառԲիլի Ջին Քինգի գավաթ. Հայաստանը հաղթեց Էստոնիային՝ դուրս գալով երկրորդ ենթախումբԿիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներԹրամփը պահանջում է կտրուկ ավելացնել հրթիռների արտադրությունըԳտնվել է կաթվածից տարիներ անց շարժունակությունը բարելավելու միջոցԵրկրորդ սերնդի Mazda CX-5 քրոսովերի 10 թերություններ են հայտնաբերվելԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր«Զվարթնոց»-ում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴԲաքուն դժգոհ է ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի օգտին կայացրած որոշումիցՇոյգուն մեկնել է Հնդկաստան՝ ԲՐԻԿՍ-ի անվտանգության հարցերով հանդիպմանըՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել համաշխարհային տեղահանվածների թվի աճի կապակցությամբՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողությունըՏիեզերքը վերածվում է նոր աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԲախումից հետո մեքենան հարվածել է էլեկտրասյանն ու հայտնվել խոտածածկույթին. կան տուժածներ. Shamshyan.com«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքըԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը հունիսի 22-ի դրությամբ. ովքեր են առաջատարներըԳրենլանդիան հայտնվել է համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնումՓողոց դուրս չենք գալու, մինչև հաշվարկ չունենանք․ վտանգավոր վիճակ է, հնարավոր են բախումներ (տեսանյութ)Իսրայելցիների 90%-ը սա Իրանի հաղթանակն է համարում. իրանագետԳերմանիան կոչ է անում բարեփոխել Եվրոպական միության որոշումների ընդունման մեխանիզմըՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբԱյսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվի բանտում գտնվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է․ Տիգրան ԱբրահամյանԸնդդիմությունը վերջին նիստերին չի եկել, մենք մերոնցով նստել, նախագծեր ենք քննարկել, բան չի փոխվելու (տեսանյութ) Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա․ Shamshyan.comՀայաստանին կարող են զրկել ՀԱՊԿ աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից՝ մուծումներ չկատարելու պատճառով. Զախարովա Եվրոպական թենիսը գալիս է Ծաղկաձոր. Tennis Europe-ը Հայաստանում նոր մրցաշարեր կանցկացնիՀայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել (տեսանյութ)Չինաստանը սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը ընկերությունների նկատմամբԳետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը.Ըստ Կոշտայի՝ ՌԴ-ն պատրաստ չէ երկխոսությանՏեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստըԱնվճար կրթություն Սերբիայում. դիմելու համար հաշված օրեր են մնացելԵՄ-ն նոր աջակցություն է տրամադրում ՄոլդովայինX սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Ամենադիտված