Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին սիրիահայերին շտապ օգնելու կոչ է արել
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ կառավարությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում հայկական համայնքի կարիքները հոգալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:
Այն մասնավորապես կոչ է արել ԱՄՆ իշխանություններին' հավաստիանալ, որ ամերիկյան և միջազգային օգնությունը հասնում է հայերին և վտանգի տակ գտվող մյուս ժողովուրդներին: «Օգնության տրամադրման ոլորտում եղած բացթողումների հետևանքով բազմաթիվ համայնքներ' հատկապես փոքրամասնությունները, զերծ են մնացել միջազգային օգնությունից»,- նշվում է ուղերձում: Ուղերձում նաև ասվում է, որ Հայաստանը մինչ օրս շատ սահմանափակ օգնություն է ստացել:
Հայդատականները կոչ են արել ամերիկահայերին նամակներ ուղարկել Նախագահ Օբամային և իրենց վարչական շրջանը ներկայացնող օրենսդիրներին' իրենց անունից առաջդրելով վերը ներկայացված պահանջները:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին