Գեղարքունիքում օգոստոսին ծնվել է 285 երեխա
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջաններում 2015 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ծնվել է 285 երեխա, ինչը 12 ծնունդով պակաս է 2014 թվականի օգոստոսին գրանցված ծնունդներից:
Սեպտեմբերի 1-ի դրությամբ, ծնունդների թվով առաջատարը Մարտունու տարածաշրջանն է, ուր 2015 թվականի օգոստոսին ծնվել է 142 երեխա' նախորդ տարվա 110-ի դիմաց:
Գավառի տարածաշրջանում օգոստոսին ծնվել է 68, Սեւանի եւ Վարդենիսի տարածաշրջաններում' 34, Ճամբարակի տարածաշրջանում' 7 երեխա: Նախորդ տարվա համեմատ օգոստոսին ծնունդների թիվը նվազել է Գավառի եւ Սեւանի տարածաշրջաններում: Վարդենիսում ծնունդների թիվն աճել է 8-ով, իսկ Ճամբարակում' 1-ով: Գեղարքունիքի մարզի հիվանդանոցներում գրանցվել է նաեւ 51 կեսարյան հատումով ծնունդ, որը 22-ով ավել է 2014 թվականի օգոստոսի ցուցանիշից:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել