Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը 

Օմբուդսմենի եզրակացությունը Սահմանադրության նախագծի դատական իշխանության բաժնի վերաբերյալ

Հասարակություն

Սահմանադրության փոփոխությունների նախագծի ուսումնասիրման արդյունքում Օմբուդսմենը մարդու իրավունքներին անմիջապես առնչվող մի շարք գլուխների վերաբերյալ կազմել է եզրակացություն, որտեղ ոչ սպառիչ ներկայացված են նախագծում առկա դրական եւ բացասական փոփոխությունները: Ստորև ներկայացնում ենք Նախագծի 7-րդ («Դատարանները և բարձրագույն դատական խորհուրդը») գլխի վերաբերյալ դիտարկումները:

ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Փոփոխության արդյունքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության, մասնագիտացված և վերաքննիչ դատարանների նախագահների համար կնախատեսվի պաշտոնավարման սահմանափակ ժամկետ՝ երեք տարի, ինչից հետո նշված դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո: Նաև Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարողանա իր պաշտոնը զբաղեցնել 6 տարուց ավել և չի կարողանա վերանշանակվել (Նախագծի հոդված 164): Տվյալ փոփոխությունը կնպաստի դատական համակարգ նոր կադրերի հոսքին և համակարգի՝ որպես ինստիտուտի կայացմանը:

· Նախագծով Բարձրագույն դատական խորհրդի ցանկացած անդամ չի կարող վերընտրվել (Նախագծի հոդված 172), ինչը կնպաստի Խորհրդի կազմը պարբերաբար նորացնելուն և դրա անդամների անաչառությունը ապահովելուն:

· Հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի և կառավարության անդամների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության որոշման հարցով ևս հնարավոր կլինի դիմել Սահմանադրական դատարան (Նախագծի հոդված 167):

· Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահը կընտրվեն Սահմանադրական դատարանի կազմից վեց տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի (Նախագծի հոդված 166): Նման սահմանդրական երաշխիքը կապահովի դատարանի անկախությունը:

· Նախագծով արգելվում է որևէ միջամտություն արդարադատության իրականացմանը (Նախագծի հոդված 161), ինչը որոշակի երաշխիք է դատարանների անկախության համար:

· Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն կունենա նաև ՀՀ Նախագահը, ով քսանմեկօրյա ժամկետում կկարողանա դիմել Սահմանադրական դատարան Ազգային ժողովի ընդունած օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով (Նախագծի հոդված 168):

ՄՏԱՀՈԳԻՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

· Նախագծով առաջարկվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի տասը անդամներից հինգին ընտրի Ազգային ժողովը՝ գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, մյուս հինգին՝ դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից (Նախագծի 173-րդ հոդված): Խորհրդի կազմում լայն ներկայացուցչականությունը և թափանցիկությունը ապահովվելու նպատակով Բարձրագույն դատական խորհրդի կազմում ցանկալի է ներգրավել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև նախատեսել հստակ և գործուն մեխանիզմ խորհրդի անդամների ընտրությանը նրանց մասնակցության համար:

· Նախագծի համաձայն' առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահները չեն կարողանա վերանշանակվել իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո (Նախագծի 164-րդ հոդված): Սակայն, «այդ պաշտոնում իր պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո» ձևակերպումից պարզ չէ, թե այն վերաբերում է, օրինակ, մեկ օրվան, մեկ ամսվան, թե մի քանի տարվան:

· Նախագծով Սահմանադրական դատարանի դատավորներին կընտրի Ազգային ժողովը' պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ Նախագահի առաջարկությամբ, երեքին' կառավա­րության առաջարկությամբ և երեքին' դատավորների ընդհանուր ժողովի առաջար­կությամբ (Նախագծի 166-րդ հոդված): Սակայն, ցանկալի է ապահովել, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը չկարողանա միայնակ ընտրել դատավորներին:

· Նախագծով Սահմանադրական դատարանն իր որոշմամբ կարող է սահ­մանել Սահմանադրությանը չհամապատասխանող նորմատիվ իրավական ակտի իրավական ուժը կորցնելու վերաբերյալ որոշման հրապարակման պահից ավելի ուշ ժամկետ (Նախագծի հոդված 169): Նշված ձևակերպումից պարզ չէ քաղաքացիների դիմումների դեպքում Դատարանի նման որոշումների ազդեցությունը դիմողի գործի ելքի վրա:

Շուտով կներկայացվի նախագծի 10-րդ գլխի վերաբերյալ («Մարդու իրավունքների պաշտպանը») Օմբուդսմենի եզրակացությունը:

Պաշտպանի աշխատակազմ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGR
Ամենադիտված