Ադրբեջանում երկրաշարժի հետևանքով կա զոհ
Ադրբեջան
Ադրբեջանում սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով Գյոյչայի շրջանի Մելիքքենդ գյուղում զոհվել է երկու մանկահասակ երեխաների 28-ամյա մայր Ռուգիա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակում ջրհորի մոտ: Ցնցումների արդյունքում նա սայթաքել եւ ընկել է ջրհորը: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ նա հոսանքահարվել է:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը:
Երկրաշարժի արդյունքում տարբեր չափերի ճաքեր են առաջացել Շաքիի, Օղուզի, Շամախիի շրջանների գյուղերի տներում: Ճաքեր են առաջացել նաեւ Շաքի քաղաքի գործադիր իշխանության շենքում:
Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ քանի որ երկրաշարժն ուժգին է եղել, օրվա ընթացքում հնարավոր են նոր ցնցումներ:
Ըստ այդ կենտրոնի' երկրաժաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 09:49-ին' Շաքիից 29 կմ դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում` 13 կմ խորության վրա երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի տարածքում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել