«Ռեալը» մարզել նշանակում է քամելեոն լինել. Գվարդիոլան չէր կարողանա աշխատել Մադրիդում. Արիգո Սակի
Սպորտ
Իտալացի նախկին մարզիչ Արիգո Սակին անդրադարձել է Մադրիդի «Ռեալին» և իր կարծիքը հայտնել թիմի ներկայիս վիճակի մասին:
«Ճշմարտությունն այն է, որ 2009թ-ից սկսած «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Սևիլիան» ավելի շատ տիտղոսներ են նվաճել, քան «Ռեալը»: Ֆլորենտինո Պերեսը ձգտում է թիմում ընդգրկել լավագույններին, սակայն իրավիճակը չի փոխվում: «Ռեալը» պետք է կարևորի հենց խաղը: «Ռեալը» մարզել նշանակում է քամելեոն լինել, կարողանալ հարմարվել: Անչելոտին լավագույն օրինակն է: Համոզված եմ Գվարդիոլան չէր կարողանա աշխատել Մադրիդում: Երբ ես մադրիդյան թիմում էի, ֆուտբոլիստների հետ փոխհարաբերությունների հոգեբանական կողմը շատ կարևոր էր: Կարևորը ոչ թե սխեման է, այլ խաղը և իր հարմոնիան», - իտալացու խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ 2004թ-ին Սակին աշխատում էր «Ռեալի» մարզական տնօրենի պաշտոնում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու