Երևանի Տերյան և Անդրանիկի փողոցներում վրաերթի են ենթարկել 2 հեծանվորդների
Արտակարգ Պատահար
«Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 4-ին' ժամը 21:00-ին, Երևանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 21-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը' ժամը 22:00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել