Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համար Նան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա Լոնդոնում Դևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրը Պայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենը Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. Փաշինյան Բրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութեր Բոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգը ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. Ալոյան Անտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունով 

Ադրբեջանը սկսել է հայտնել ուժգին երկրաշարժի հասցրած վնասների մասին

Ադրբեջան

Ադրբեջանը, որը խուսափում էր ստույգ տեղեկություններ հայտնել սեպտեմբերի 4-ի առավոտյան տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ, սկսել է հայտնել ստորգետնյա ցնցումների պատճառած վնասների մասին:

Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Բաքու-Շամախի-Շաքի-Բելոքանի երկրաշարժային գոտում, Շաքիից 23 կմ դեպի հարավ-արեւելք 7 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում' միայն Շաքի քաղաքում 200-ից ավելի տներ են վնասվել: Շատ տներում մեծ ճաքեր են առաջացել, կան մասնակի փլուզումներ: Այս մասին գործակալությանը հայտնել է Շաքիի գործադիր իշխանության ղեկավար Զիյա Վելիեւը:

Նրա խոսքով' երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել, որը շարունակում է տեղերում ուսումնասիրությունները:

«Քաղաքներում եւ գուղերում տների զննումներ են անցկացվում, որոշվում են երկրաշարժի հասցրած վնասի չափերը: Ներկա դրությամբ' հայտնի է դարձել, որ երկրաշարժի արդյունքում քաղաքներում եւ գյուղերում 200-ից ավելի տներ վնասվել են: Վթարային վիճակի են եկել որոշ դպրոցներ եւ մանկապարտեզներ», -նշել է Վելիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Աղդաշ քաղաքում ցնցումների ժամանակ երկու կնոջ երրորդ հարկից ցած նետվելու պատճառով գանգուղեղի ցնցումով եւ բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվելու մասին. նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Երկրաշարժի արդյունքում Աղդաշում բազմաթիվ տներ վնասվել են:

Kanal S հեռուստաալիքը հայտնել է, որ Շաքիում երկրակեղեւի ցնցումներից վնասվել է հին քաղաքի պատմական պարիսպը:

Շրջանի Բոլլուդերե գյուղում մանկապարտեզն ամբողջությամբ ավերվել է, ցորենի պահեստն ամբողջությամբ շարքից դուրս է եկել: Որոշ տներ բնակության համար ոչ պիտանի են դարձել: Գյուղապետը Kanal S հեռուստաալիքին հայտնել է, որ այդ տների բնակիչներին պետք է ժամանակավորապես տեղավորեն բարեկամների տներում:

Գյոյչայի Մելիքքենդ գյուղում երկրաշարժի ժամանակ զոհվել է երկու անչափահաս երեխաների մայր 28-ամյա Ռուգիյա Իբադովան: Երկրաշարժի ժամանակ նա գտնվել է իրենց տան բակի ջրհորի մոտ: Երկրակեղեւի ցնցումներից նա սայթաքել եւ ընկել է ջրհորի մեջ: Այդ ժամանակ ջրհորում միացված է եղել էլեկտրական ջրհան պոմպը, եւ կինը զոհվել է հոսանքահարումից:

Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Մինգեչաուրում որոշ տներ ուժգին վնասվածքներ են ստացել: Ստորգետնյա ցնցումներն Ադրբեջանում զգացվել են նաեւ Բաքվում, Գյանջայում եւ մի շարք այլ շրջաններում: Մինգեչաուրում խիստ տուժել են մի դպրոց եւ մի քանի բազմաբնակարան շենք:

Ադրբեջանի գիտութունների ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ երկրաժաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 09:49-ին' Շաքիից 29 կմ հարավ-արեւելք: Էպիկենտրոնում' 13 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: Այն Ադրբեջանի մյուս տարածքներում զգացվել է 4-6 բալ ուժգնությամբ:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է ադրբեջանական Շաքի քաղաքից 23 կմ հարավ-արեւելք, ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ, օջախի խորությունը' 30 կմ:

Երկրաշարժը գրանցվել է նաեւ ՀՀ մի շարք շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում' 2-5 բալ ուժգնությամբ:

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է նաեւ Թուրքիայի Իգդիրի ու Էրզրումի նահանգներում եւ Վրաստանի Կախեթի տարածաշրջանում:

Թուրքիան հայտարարել է, որ երկրաշարժի հետ կապված պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է Twitter-ում' Ադրբեջանում Թուրքիայի դեսպանության էջում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ակոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանըMoncler-ի նոր հավաքածուի դեմքը Ուորհոլի կինոյի աստղն էԿոստա Ռիկան թույլ չի տվել Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին մուտք գործել երկիր՝ նրան մեղադրելով «ահաբեկչության հետ կապերի» մեջՎակուումը կարո՞ղ է փոխել իր վիճակը․ CERN-ը հնարավոր հետք է գտելԹուրք երկրպագուները «Բեշիքթաշի» խաղին «շատ կեղտոտ» պաստառներ էին տանում․ Վրաստանի ՆԳ նախարար Ջերմաստիճանը կնվազի մինչև 10 աստիճանով. եղանակը ՀայաստանումVolkswagen-ը մեխանիկական փոխանցման տուփը վերադարձնում է Golf GTI-ինՀորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժեր Կիևը Ռյուտեին խնդրել է Թրամփի հետ քննարկել «Պատրիոտի» հրթիռների մատակարարումըՀԷՑ-ն անգամ պետությունից ավելի բարձր վարկանիշ է ունեցել․ սա լավ չէ, բայց իրականությունն է. ՎարդեւանյանՎրաստանի վարչապետն անդրադարձել է ուժայինների և թուրք երկրպագուների միջև բախումներինՖրանսիան պահպանել է A+ վարկանիշը, բայց կանխատեսումն արդեն բացասական էՌումինիան Գերմանիային խնդրել է ավելի շատ զինվորականներ ուղարկել ՆԱՏՕ-ի արևելյան թև Հեռախոսի հետևն էլ էկրան ունի․ HONOR 700-ը վաճառքում էԲունդեսթագն ընդունել է Մերցի բյուջեն․ 210,4 միլիարդ եվրո՝ նոր պարտքՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթովՊուտինը նոր «Պերմ» ատոմային ստորջրյա հածանավը համաշխարհային նշանակության զենք է անվանել Թմրակարտելներ և կիբեռսպառնալիքներ․ Ռուբիոյի ուղերձը ՏիրանայինՍկանդալային բացահայտում․ Սամվել Կարապետյանի նոր գործը նախապես էր ծրագրված, սպասել են հարմար պահի. ՎարդեւանյանԿարծում եմ՝ Վրաստանը հասկացել է մեր ուղերձը. Թուրքիայի արտգործնախարար Իրաքյան նավթի շուրջ վեճը սրվում է․ Թրամփը սատարել է ԲաղդադինՃապոնիայում 2027 թվականին ավտոմեքենաների նոր ապրանքանիշ կհայտնվի Դժվար պահին ընկերոջ կողքին լինելը բարոյական պարտք է․ Արսեն Հարությունյանն աջակցություն է հայտնել Դավիթ Համբարձումյանին Սլովակիան չի ֆինանսավորի Ուկրաինայի՝ 2027 թվականի նոր վարկը․ ՖիցոԱՄՆ զինված ուժերն Օմանի ծոցում շարքից հանել են ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարած չորաբեռնանավըՌուսաստանը հզոր միջուկային սուզանավեր կառուցող քիչ երկրներից է․ ՊուտինՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է
Ամենադիտված