Ջասթին Բիբերը Spotify երաժշտական ծառայության ռեկորդ Է սահմանել
Այլ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Spotify եւ iTunes երաժշտական ծառայությունների ռեկորդ Է սահմանել իր "What Do You Mean?" նոր սինգլի ներբեռնումների թվաքանակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրա հայտնվելու պահից հինգ օրվա ընթացքում Բիբերի երգը ներբեռնվել Է 21 մլն անգամ:
«Դրանով իսկ գերազանցվել Է նախկին ռեկորդը, որը One Direction խումբը սահմանել Էր 20 մլն նեռբեռնումներով»,- նշում Է The Wrap հրատարակությունը:
Միաժամանակ "What Do You Mean?" սինգլը iTunes առցանց խանութի ռեկորդ Է սահմանել դրա վարկանիշի առաջին տեղ դուրս գալու արագությամբ: Այն 5 րոպեով առաջ Է անցել նախորդ ռեկորդակրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել