Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու և ոռոգման ջուրը հասանելի դարձնելով. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է . «Մի քանի տասնյակ բնակավայրերում շրջագայությունների արդյունքում հանգել եմ հետևյալ եզրակացության. Հայաստանում աղքատությունը հնարավոր է հաղթահարել խմելու և ոռոգման ջուրը մոտավորապես նույնքան հասանելի դարձնելով, որքան հասանելի է էլեկտրականությունը:
Այսինքն՝ ինչպես բնակարանների 95 և ավելի տոկոսում 24 ժամ հոսանք կա, այնպես էլ բոլոր տներում՝ առանց բացառության՝ առնվազն 12 ժամ խմելու ջուր լինի և բոլոր վարելահողերը՝ առանց բացառության՝ ապահովված լինեն իրենց անհրաժեշտ ոռոգման ջրով:
Հասկանալիորեն՝ տրամաբանական սակագներով: Խնդրում եմ չշփոթել. ոչ թե ցածր, այլ տրամաբանական սակագներով»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել