ՀՀԿ-ական պատգամավորին մտահոգում է ՀԱՊԿ-ի լռությունը` ՀՀ-ի տարածքի ռմբակոծության պարագայում
Բլոգոսֆերա
Սամվել Ֆարմանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ինձ մտահոգում է մեկ ուրիշ հանգամանք. հակառակորդը հրետակոծության է ենթարկում նաև Հայաստանի Հանրապետության տարածքները: Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է և մենք իրավունք ունենք ակնկալել ՀԱՊԿ-ի առավել գործուն արձագանքը նման դեպքերում:
Մեր ՀԱՊԿ գործընկերները պետք է գիտակցեն, որ քաղաքական-դիվանագիտական բառապաշարը մի կողմ, նման իներտությունը բնավ չի ավելացնում մեր ժողովրդի վստահությունը ռազմաքաղաքական այն կառույցի գործունակության հանդեպ, որի լիիրավ հիմնադիր անդամներից մեկը հենց մենք ենք: Այստեղ էլ, եթե պարզ խոսենք, ժամանակ առ ժամանակ կատարվող անատամ հայտարարությունները, տեսնում ենք, որ իրենց նպատակին չեն հասնում, Ադրբեջանը շարունակում է իր լկտի պահվածքը:
Ցույց տվեք մեկ այլ ռազմաքաղաքական դաշինքի անդամ որևէ պետություն, որի տարածքը հրետակոծության ենթարկվի մեկ այլ պետության կողմից և տվյալ դաշինքը չարձագանքի ինչպես հարկն է: Ես նման օրինակ չգիտեմ, և ռազմաքաղաքական դաշինքների ուժը հենց դրանում է»:
Կից նյութն` այստեղ:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել